Աշոտ Զալինյան

Ծնվել է 1964թ. Երեւանում, ծառայողի ընտանիքում:
1981թ. Ավարտել է Երեւանի թիվ 4 միջն. դպրոցը` ոսկե մեդալով:
1985թ. Գերազանցությամբ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը եւ ստացել տնտեսագետի որակավորում:
1984-86թթ. Սովորել եւ ավարտել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտի հասարակագիտական ֆակուլտետի իրավաբանական բաժինը եւ ստացել համապատասխան որակավորում:
1989թ. Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական թեզ եւ ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1989-91թթ. Ժողովրդական տնտեսության ինստիտուտի կրթության պետական կարգավորման պրոբլեմների գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող:
1990-91թթ. Դասավանդել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի կառավարման ամբիոնումª «Քաղաքային տնտեսության կառավարում» հատուկ կուրսը:
1991-92թթ. Աշխատել է ՀՀ սննդի արդյունաբերության նախարարությունում որպես գլխավոր մասնագետ: Նախարարությունը ՀՀ պարենի եւ մթերումների նախարարության վերակազմավորումից հետո, աշխատել է այնտեղ որպես բաժնի պետ: Այնուհետեւ` աշխատանքը շարունակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում` զբաղվելով շուկայական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող կառավարության որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությամբ:
1992-96թթ. Աշխատել է Երեւանի Մյասնիկյանի շրջգործկոմի նախագահի տեղակալª պլանային հանձնաժողովի նախագահ: Շրջգործկոմները տարածքային կառավարման մարմինների վերակազմավորումից հետո, աշխատանքը շարունակել է որպես Երեւան քաղաքի «Կենտրոն» տարածքի նախագահի առաջին տեղակալ:
1994թ. Հանդիսացել է ՀՀ կառավարության տնտեսագիտական պրոբլեմների գիտահետազոտական ինստիտուտի դոկտորանտ:
1998-2000թթ. Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետի տեղակալ:
2000-2002թթ. Աշխատել է ՀՀ կառավարության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կառուցվածքային բարեփոխումների հարցերով խորհրդական:
2002-2004թթ. Հանդիսացել է ՀՀ կառավարության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի ՀՀ պետական վերահսկողության եւ աուդիտի համակար" երի, ինչպես նաեւ ՀՀ դատաիրավական համակարգի կառուցվածքային բարեփոխումների հարցերով խորհրդական:
2004թ-ից առ այսօր Աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում որպես ֆինանսատնտեսական վարչության պետ, գլխավոր ֆինանսիստ:
2001թ. Ընտրվել է ՄԱԿ-ի «Մարդկային զարգացման զեկույցի»ª պետական կառավարման արդյունավետության բարձրացման հիմնահարցերով փորձագետ:
2002թ-ից առ այսօր Հանդիսանում է ՀՀ քաղաքացիական ծառայության Խորհրդի մրցութային եւ ատեստացիոն հանձնաժողովների անդամ:
2002թ-ից առ այսօր

2003-2006թթ.
ՀՀ պետական իշխանության համակարգի բարձրագույն եւ գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական եւ պետական այլ ծառայողների վերապատրաստում պետական կառավարման բնագավառում
Հանդիսացել է «Կառավարման ռազմավարական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ:
2000-2005թթ. "Рынок капитала в Армении" վերլուծական հանդեսի խմբագրական Խորհրդի անդամ:
2004թ-ից առ այսօր Հանդիսանում է տնտեսագիտական Համալսարանի դոցենտª պետական եւ մունիցիպալ կառավարման ամբիոնի դասախոս:
2007թ. հոկտեմբերից «Ժողովրդավարություն, բարեկեցություն, անվտանգություն» («ԴԵՄՊՐՈՍ») հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է:
    Պետական կառավարմանը վերաբերող մենագրության եւ բազմաթիվ գիտական աշխատությունների ու հոդվածների հեղինակ է: 2000 թվականին Հունգարիայում իրականացրել է պետական կառավարման համակարգի բարեփոխումների մեթոդների եւ մոդելների ուսումնասիրություններ եւ վերլուծություններ:
    Աշխատանքի ընթացքում արված առաջարկությունների հիման վրա ընդունվել են ՀՀ կառավարության եւ վարչապետի 50-ից ավել որոշումներ պետական կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ: Ավարտել է վերապատրաստման «Կառավարչական հմտությունների զարգացում» ծրագիրը (Մեծ Բրիտանիա "DFID/APSREP", 2003թ):
    Տիրապետում է պետական կառավարման բարելավման անգլո-սաքսոնական ընդհանուր մեթոդներին եւ պետական կառավարման եվրոպական մոդելների բարեփոխումների սկզբունքներին (Մեծ Բրիտանիայի "PAI" կազմակերպություն, 2002թ.):
    Ամուսնացած է, ունի երկու երեխա: