Արմենակ Անտինյան

Ծնվել է 1987թ. Երեւանում, ծառայողի ընտանիքում:
2004թ. Ոսկե մեդալով ավարտել է Երեւանի թիվ 172 դպրոց-վարժարանը:
2008թ. Կարմիր դիպլոմով ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը:
2008թ. Սովորում է Սորբոնի համալսարանի մագիստրատուրայում:
2005թ. Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության(ՀԱԱԿ) անդամ:
2006թ. հոկտեմբերին Մասնակցել է Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի եւ Վրաստանի «Նոր տնտեսագիտական դպրոցի» Շինդիսիում(Վրաստան) համատեղ կազմակերպած սեմինարին եւ ստացել վկայական:
2007թ. մայիսին Ավարտել է Մարդու իրավունքների դպրոցի «Քաղաքական եւ գաղափարախոսական պլյուրալիզմը արդի հասարակություններում» դասընթացը եւ ստացել վկայական:
2007թ. սեպտեմբերին Մասնակցել է Ալուշտայում (Ուկրաինա) ԿԱՏՕ-ի ինստիտուտի «Գլոբալ կապիտալիզմը եւ անձնական ազատությունը» ամառային դպրոցի դասընթացներին եւ ստացել դիպլոմ:
2007թ. օգոստոսից «Ժողովրդավարություն, բարեկեցություն, անվտանգություն» («ԴԵՄՊՐՈՍ») հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է:
2008թ հունիսից մինչեւ հոկտեմբեր ՀԱԱԿ քաղխորհրդի անդամ:
2008թ. հոկտեմբերից Վերակազմակերպման ճանապարհով ՀԱԱԿ-ը Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությանը(ՀՌԱԿ) միանալուց հետո` ՀՌԱԿ անդամ:
Մասնակցել է Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում կազմակերպված մի շարք միջազգային սեմինարների ու դասընթացների: