Կանոնադրություն
(Քաղվածք)
Կազմակերպության խորհրդանիշն արտահայտում է մեր նպատակները. Հայաստանը տեսնել որպես Եվրամիության լիիրավ անդամ, մեր երկրի անվտանգության երաշխավորը հանդիսանա ՆԱՏՕ-ն, Հարավային Կովկասի երեք երկրները լինեն նույն ռազմաքաղաքական ու տնտեսական համակարգերի կազմում, միաժամանակ պահպանելով պետությունների ինքնիշխանությունը, ազգային ու մշակութային ինքնությունը, որն արտահայտված է երեք երկրների անվանումները իրենց լեզուներով գրվածով: Պետությունների շրջանաձեւ դասավորությունը ԵՄ խորհրդանշող աստղերի մեջ եւ իրարից բաժանվելը փոքր աստղերով ցույց է տալիս, որ այդ երկրները գործելու են այդ մեծ ընտանիքի համակեցության կանոններով, սերտ համագործակցելով մեկը մյուսի հետ` նաեւ հարավկովկասյան ինտեգրացիայի շրջանակներում: Երեք երկրների իրար նկատմամբ այս կամ այն չափորոշիչով առավելությանը նախապատվություն չտալու համար` անվանումները գրված են ըստ աշխարհագրական դիրքի:
Կազմակերպության նպատակներն ու գործունեության առարկան
- Աջակցել Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության ծրագրերին,
- աջակցել ու ակտիվ նախաձեռնող լինել Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ ռազմաքաղաքական եւ տնտեսական երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու գործում,
- աջակցել ռազմաքաղաքական ու տնտեսական միեւնույն համակարգերի մեջ Հարավային Կովկասի երեք երկրների ընդգրկվելու ծրագրերին,
- աջակցել ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը,
- աջակցել հանրապետության հանրային, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման համակարգերի, շուկայական հարաբերությունների բարելավմանն ու կենսունակ նոր համակարգերի ձեւավորմանը,
- նպաստել ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական, անվտանգության, տնտեսական եւ մշակութային ինտենսիվ հարաբերությունների հաստատմանը,
- աջակցել տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը, հակամարտությունների կանխարգելման եւ կարգավորման գործում հասարակության մասնակցության ակտիվացմանը,
- նպաստել ու ակտիվ նախաձեռնող լինել այն գործընթացների, որոնց նպատակն է Հարավային Կովկասի երկրների «Անհատական գործընկերության» շրջանակներում համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ «Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում` Եվրամիության հետ, վերածել երեք երկրների միջեւ հորիզոնական կապերի. Հարավային Կովկասի բազմակողմանի համագործակցության ձեւով,
- աջակցել տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում Հայաuտանի Հանրապետության ներգրավվածության աuտիճանի բարձրացմանը,
- աջակցել Հայրենիքում եւ Uփյուռքում հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման ու զարգացման գործընթացներին, սփյուռքի ներուժի համակողմանի համախմբմանը, ազգային հոգեւոր ժառանգության հարատեւությունն ապահովող եւ ազգային ինքնությունը մարմնավորող գործոնների զարգացմանը, ինքնատիպության հիմքերի պահպանմամբ եւ համամարդկային մշակութային արժեքների ու նվաճումների յուրացմամբ ազգային մշակույթի համակողմանի զարգացմանը,
- նպաստել ժողովրդավարության զարգացմանը, մարդու ու քաղաքացու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը, աջակցել արեւմտյան ժողովրդավարական ու քաղաքակրթական արժեքներին Հայաստանի հասարակությանը իրազեկման ու անմիջական հաղորդակից դարձնելու գործընթացներին,
- նպաստել Հարավային Կովկասի երեք երկրների հասարակությունների միջեւ վստահության մթնոլորտի ստեղծմանը, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական բազմապիսի քաղաքական ու տնտեսական ծրագրերին միասնաբար հաղորդակից լինելուն եւ գործընկերային հարաբերությունների հաստատմանը:
|