Էդվարդ Անտինյան

Ծնվել է 1960թ. Կիրովական (այժմ` Վանաձոր) քաղաքում, ծառայողի ընտանիքում
1977թ. Ավարտել է Կիրովականի թիվ 13 միջն. դպրոցը:
1981թ. Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը եւ ստացել տնտեսագետի որակավորում:
1981-88թթ. Աշխատել է Երհացառում որպես ապրանքագետ, խանութի վարիչ, ավագ տնտեսագետ, աշխատանքի եւ աշխատավարձի բաժնի վարիչ:
1989-92թթ. Աշխատել է Հեռուստառադիոպետկոմի ռեկլամի եւ հայտարարությունների բաժնի թղթակից:
1992-95թթ. Երեւանի հաց-հրուշակեղենի առեւտրաարտադրական միավորման գլխավոր տնօրեն:
1995-2000թթ. Երհացառի տնօրեն:
2000-2003թթ. Երեւանի թիվ 7 հացի գործարան ԲԲԸ-ի գործադիր տնօրեն:
2004 մարտից մինչեւ 2008թ հունիս Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության(ՀԱԱԿ) քաղխորհրդի քարտուղար:
2007թ. օգոստոսից «Ժողովրդավարություն, բարեկեցություն, անվտանգություն»(«ԴԵՄՊՐՈՍ») հասարակական կազմակերպության նախագահ:
2008թ հունիսից մինչեւ հոկտեմբեր ՀԱԱԿ նախագահ:
2008թ. հոկտեմբերից Վերակազմակերպման ճանապարհով ՀԱԱԿ-ը Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությանը(ՀՌԱԿ) միանալուց հետո` ՀՌԱԿ անդամ:
2009-2011թթ. ՀՌԱԿ փոխատենապետ:
2011թ. հունվարից ՀՌԱԿ ատենապետ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: